MARGUŠ v. CROATIA

Judgment Date27 May 2014
ECLIECLI:CE:ECHR:2014:0527JUD000445510
Respondent StateCroacia
Date27 May 2014
Application Number4455/10
CourtGrand Chamber (European Court of Human Rights)
CounselSABOLIC P.
Applied Rules2;3;6;6-1;6-3-c;35;35-3;P7-4
Official Gazette Publication[object Object]
<a href="https://international.vlex.com/vid/convenio-europeo-libertades-fundamentales-67895138">ECHR</a>


© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:

© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.

© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.

Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 174

2014 թվականի մայիս

Մառգյուսն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] - 4455/10

2014 թվականի մայիսի 27-ի վճիռ [ՄՊ]

Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդված

Կրկին անգամ չդատվելու և չպատժվելու իրավունքը

Զինվորի դատապարտումը պատերազմական հանցագործությունների համար, ում նկատմամբ նախկինում համաներում էր կիրառվել: Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ:

Գործի փաստական հանգամանքները Դիմողը, ով խորվաթական բանակի անդամ/զինվոր է, մեղադրվում էր սպանությունների և այլ ծանր հանցագործությունների համար, որոնք կատարվել էին Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ 1991 թվականին: Ավելի ուշ որոշ մեղադրանքներ վերացվել էին: Ընդհանուր համաներման ակտի ուժով, որը համաներում էր տարածում 1990 թվականից մինչև 1996 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված բոլոր այն հանցագործությունների վրա, որոնք կապված էին Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի հետ, բացառությամբ այն արարքների, որոնք դիտարկվում էին որպես մարդասիրական իրավունքի առանձնապես ծանր խախտումներ կամ պատերազմական հանցագործություններ, առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ.Կ.-ի, 1997 թվականին մնացած մեղադրանքների մասով վարույթը կարճել է: Պետական մեղադրողի կողմից հարուցված՝ օրինականությունը պաշտպանելու միջնորդության քննարկման արդյունքում 2007 թվականին գերագույն դատարանը գտել է, որ դիմողի գործով վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել էր Ընդհանուր համաներման ակտի խախտմամբ: Այն մասնավորապես արձանագրել է, որ դիմողն իրեն մեղսագրվող հանցագործությունները կատարել էր որպես պահեստային ուժերի զինվոր այն բանից հետո, երբ նրա պաշտոնեական լիազորությունները դադարել էին, հետևաբար՝ պատերազմի և մեղսագրվող արարքների միջև այնպիսի էական կապ առկա չէր եղել, ինչպես պահանջում էր Համաներման ակտը:

Զուգահեռաբար, քրեական վարույթների երկրորդ փուլում դիմողը մեղադրվել է պատերազմական հանցագործությունների կատարման մեջ: Այս դատաքննությունը վարում է 3 դատավորից կազմված կոլեգիան, որի կազմում ընդգրկված էր նաև դատավոր Մ.Կ.-ն: Եզրափակիչ ճառերի ընթացքում Պետական մեղադրողի տեղակալին երկու անգամ ընդհատելու համար նախազգուշացվելուց հետո դիմողը հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Նրա պաշտպանը մնացել է դատական նիստերի դահլիճում և փոխանցել է դիմողի եզրափակիչ ճառը: Առաջին ատյանի դատարանը պատերազմական հանցագործությունների համար 14 տարվա ազատազրկման է դատապարտել դիմողին: Բողոքարկման արդյունքում Գերագույն դատարանը երեք հիմքերով օրինական ուժի մեջ է թողել դատավճիռը. առաջին՝ երկու դատավարությունները նույն գործի շրջանակներում տեղի չէին ունեցել, հետևաբար՝ թույլատրելի էր, որ դատավոր Մ.Կ.-ն մասնակցել էր երկու դատավարություններին էլ, երկրորդ՝ դատական նիստերի դահլիճից դիմողին հեռացնելն արդարացված էր և երրորդ՝ գործը չէր եղել res judicata, քանի որ քրեական վարույթի երկրորդ փուլում հանցագործությունների փաստական հիմքն իր էությամբ ավելի լայն էր, քան քրեական վարույթի առաջին փուլում, քանի որ դիմողը մեղադրվում էր միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի խախտման համար: Դիմողը ներկայացրել էր նաև սահմանադրական գանգատ, որը վերջնական արդյունքում մերժվել էր:

Իրավունքի հարցեր – 6-րդ հոդվածի 1-ին մաս: Դիմողը գանգատ էր ներկայացրել, որ միևնույն դատավորը մասնակցել էր իր դեմ իրականացվող երկու վարույթներին՝ խախտելով անաչառության պահանջը: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ դատավարության երկու փուլերին նույն դատավորի մասնակցությունն անհամատեղելի չէ այդ պահանջի հետ: Դատավարությունների առաջին փուլում դատավորը չէր կայացրել դիմողին մեղավոր ճանաչելու կամ արդարացնելու մասին դատավճիռ և այդ պարագայում նրա մեղավորության գնահատմանը վերաբերելի ապացույց առկա չէ:

Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):

6-րդ հոդվածի 1-ին մաս և 3-րդ հոդվածի (c) կետ: Ինչ վերաբերում է դիմողի գանգատին, որ նա զրկված է եղել իր վերջնական եզրահանգումները դատարանին ներկայացնելու իրավունքից՝ ի խախտումն իր պաշտպանության իրավունքի, Դատարանը նկատում է, որ եթե ամբաստանյալը դատական նիստերի դահլիճում խախտում է կարգը, առաջին ատյանի դատարանը չի կարող պասիվ մնալ ու թույլատրել նման վարքագիծ: Հաշվի առնելով, որ դիմողը դատական նիստերի դահլիճից հեռացվել էր Պետական մեղադրողի տեղակալի եզրափակիչ ճառը երկու անգամ ընդհատելու համար նախազգուշացվելուց հետո, և դիմողի պաշտպանը մնացել էր դատական նիստերի դահլիճում ու ներկայացրել դիմողի եզրափակիչ ճառը, Դատարանը գտնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (c) կետի խախտում չի եղել:

Եզրակացություն. խախտում առկա չէ (միաձայն):

Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդված: Դիմողը գանգատ է ներկայացրել, որ խախտվել է կրկին անգամ չդատվելու և չպատժվելու իրավունքը: Դատարանն ընդունում է, որ քրեական դատավարության երկու փուլերում դիմողը հետապնդվել է միևնույն հանցագործությունների համար: Այնուամենայնիվ, ինչպես հետևում է քրեական դատավարության առաջին փուլում ներկայացված մեղադրանքից՝ եղել են երկու տարբեր իրավիճակներ, մասնավորապես՝ մեղադրողը վերացրել էր նրան մեղսագրվող երկու սպանությունների վերաբերյալ մեղադրանքները, մինչդեռ վարույթները, որոնք վերաբերել են հետագայում մեղսագրվող երկու սպանություններին և առողջությանը ծանր վնաս պատճառելուն, կարճվել էին վարչական դատարանի որոշմամբ՝ ընդունված Ընդհանուր համաներման ակտի հիման վրա:

(ա) Վերացված մեղադրանքներ – Քրեական դատավարության առաջին փուլում հանրային մեղադրողի կողմից վերացված մեղադրանքների առնչությամբ Դատարանը կրկնում է, որ հանրային մեղադրողի կողմից քրեական հետապնդման դադարեցումը չի կարող դիտարկվել որպես դատապարտում կամ արդարացում, ուստի այդ դեպքում թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ:

Եզրակացություն. անընդունելի է (միաձայն):

(բ) Համաներման ակտի հիման վրա վարույթների կարճումը – Ինչ վերաբերում է Ընդհանուր համաներման ակտի հիման վրա քրեական վարույթների առաջին փուլի կարճմանը, Դատարանը գտնում է, որ դիմողի նկատմամբ համաներման կիրառումը եղել է ոչ համարժեք, քանի որ նա մեղադրվել է այնպիսի արարքների կատարման համար, որոնք դիտարկվում են որպես Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով պաշտպանվող անձի հիմնարար իրավունքների ծանր խախտումներ: Պետությունները պարտավոր են պատշաճ քննություն իրականացնել այնպիսի արարքների առումով, ինչպիսիք են խոշտանգումն ու դիտավորյալ սպանությունը: Բացի դրանից, միջազգային իրավունքում առկա է միտում, որ համաներում է կիրառվում մարդու իրավունքների ծանր խախտումների համար, ինչն անընդունելի է: Ի պաշտպանություն այս դիտարկման՝ Դատարանը հիմնվել է մի քանի միջազգային կազմակերպությունների, դատարանների և կոնվենցիաների վրա, ներառյալ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն, նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը: Բացի դրանից, եթե նույնիսկ ընդունենք, որ առանձնահատուկ դեպքերում, օրինակ՝ հաշտեցման գործընթացի առկայության և/կամ տուժողներին փոխհատուցման տրամադրման պարագայում համաներումների կիրառումն ընդունելի է, ապա սույն գործով դիմողի նկատմամբ կիրառված համաներումը շարունակում է անընդունելի մնալ, քանի որ ոչինչ առկա չէ, ինչը կմատնանշի, որ այս գործում նման առանձնահատուկ հանգամանքներ առկա են եղել: Երկրորդ վարույթի փուլում նրան առաջադրված նոր մեղադրանքը համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներին և, հետևաբար, թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ:

Եզրակացություն. անընդունելի է (տասնվեց ձայնով ընդդեմ 1-ի):


Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար

Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար


© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@echr.coe.int.


© Council of Europe/European Court of Human Rights, 2014

The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the...

To continue reading

Request your trial

VLEX uses login cookies to provide you with a better browsing experience. If you click on 'Accept' or continue browsing this site we consider that you accept our cookie policy. ACCEPT