AFFAIRE AVANESYAN c. ARMÉNIE

Judgment Date20 July 2021
ECLIECLI:CE:ECHR:2021:0720JUD001299915
CounselBRADY HEATH S.H. ; MARGARYAN Y;
Date20 July 2021
Application Number12999/15
CourtFourth Section (European Court of Human Rights)
Respondent StateArmenia
Applied Rules9;9-1

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ԱՎԱՆԵՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(գանգատ թիվ 12999/15)

ՎՃԻՌ

Հոդված 9 • Կրոնը կամ համոզմունքն արտահայտելը • Համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար անհամաչափ պատժի սահմանում՝առանց պատշաճ կերպով հաշվի առնելով նրա կրոնական համոզմունքները

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

20 հուլիսի 2021թ.

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։


Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝

Յոնկո Գրոզեւ [Yonko Grozev]` Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ դատավորներ, եւ Իլզե Ֆրայվիրտ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արթուր Ավանեսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի մարտի 12-ին Դատարան ներկայացված գանգատը,

դիմումատուի կրոնի ազատության իրավունքը ենթադրաբար խախտելու վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու եւ գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2021 թվականի հունիսի 15-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Սույն գործը վերաբերում է դիմումատուի՝ համոզմունքի պատճառով
զինվորական ծառայություն կատարելուց հրաժարվելուն եւ զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ պատիժ սահմանելուն եւ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն առաջացած խնդիրներին։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1995 թվականին եւ բնակվում է Մասիս քաղաքում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Դիմումատուին համապատասխանաբար ներկայացրել են Ստրասբուրգում եւ Երեւանում գործող փաստաբաններ պրն Ս.Հ. Բրեդին եւ տկն Ե. Մարգարյանը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:

4. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետեւյալ կերպ։

5. Դիմումատուն Եհովայի վկա է։ Նա ծնվել եւ տվյալ ժամանակահատվածում բնակվել է Ասկերան քաղաքում, որը գտնվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (այսուհետ՝ ԼՂՀ)։ Նա ազգությամբ հայ է եւ 2012 թվականից սկսած ունի հայկական անձնագիր։

6. 2014 թվականի հունվարի 29-ին դիմումատուն ստացել է զինվորական ծառայության անցնելու նպատակով Ասկերանի զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր։

7. 2014 թվականի հունվարի 30-ին դիմումատուն նամակով դիմել է Ասկերանի զինվորական կոմիսարիատ՝ նշելով, որ որպես Եհովայի վկա իր համոզմունքը թույլ չի տալիս իրեն ծառայել բանակում։ Քանի որ Հայաստանում գործում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, նա պատրաստակամ էր պարտադիր զինվորական ծառայության փոխարեն իրականացնել այդ ծառայությունը։

8. Նույն օրը դիմումատուն տեղափոխվել է Հայաստանի Մասիս քաղաք, քանի որ, համաձայն իր փաստարկների, նա համոզված է եղել, որ իր դիմումը մերժվելու է, եւ ինքը վախեցել է քրեական հետապնդումից։

9. 2014 թվականի փետրվարի 5-ին նա դիմել է համապատասխան մարմին՝ Մասիս քաղաքում իր բնակության վայրը գրանցելու համար։

10. 2014 թվականի փետրվարի 12-ին նա գրանցվել է Մասիսի զինվորական կոմիսարիատում, որը նույն օրը խնդրել է Ասկերանի զինվորական կոմիսարիատին փոխանցել նրա անձնական գործը։

11. 2014 թվականի փետրվարի 13-ին դիմումատուն դիմել է Մասիսի զինվորական կոմիսարիատ՝ խնդրելով զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնելու թույլտվություն։

12. 2014 թվականի փետրվարի 17-ին ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի դատախազությունը դիմումատուի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում ԼՂՀ -ի քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 1-ին կետով (զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը, տե՛ս ստորեւ 25-րդ...

To continue reading

Request your trial

VLEX uses login cookies to provide you with a better browsing experience. If you click on 'Accept' or continue browsing this site we consider that you accept our cookie policy. ACCEPT